Հակաճգնաժամային միջոցառումների մեջ հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղ ակնհայտ անհամաչափություն կա: Ասենք հղի ուսուցչուհի է, 24 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, բայց իր հարևանը, որի ամուսինը պայմանագրային ծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նա շահառու է»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ պետք չէ այս հարցումտարբերակված մոտեցում ցուցաբերել:
Կարդացեք նաև՝ «Վանաձոր»-ում 20 դատապարտյալ հացադուլ է հայտարարել, «Արմավիր»-ում հրաժարվել են ՔԿ-ի սնունդից. Նաիրա Զոհրաբյան