ՀՅԴ–ական եւ ԲՀԿ–ական նախարարներն աշխատանքից կազատվեն։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ–ն եւ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Բացի դրանից, առաջիկա Կառավարության նիստին աշխատանքից կազատվեն այդ կուսակցությունները ներկայացնող մարզպետները»,– ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ Բաղրամյան պողոտայում հանրահավաքում կոչ արեց հենց այս պահին բոլոր մարզերում դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակներ, գյուղերի գյուղամեջ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։