▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի դեմս իշխող խմբակցության, ունենք պատերազմի ու պարտության կուսակցություն». Թևանյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց «ՀՀ ԱԺ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ»: Նախագիծը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: «Արդեն 100 օր է, ինչ Արցախը շրջափակված է: ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022-ի դեկտեմբերի 3-ին ու դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի, գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 քաղաքացիների համար: Ադրբեջանի հանցավոր գործողությունները հակասում են եռակողմ հայտարարության վեցերորդ կետին: Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշումը»,- իր ելույթում ասաց Անդրանիկ Թևանյանը՝ ընդգծելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց:

«ՔՊ-ն մերժեց մեր նախագիծը՝ դրանով իսկ փաստելով, որ 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել շատ մեծ խաբեություն, որովհետև նախընտրական ծրագրով խոստացել էին հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը... Ի դեմս իշխող խմբակցության, ունենք պատերազմի ու պարտության կուսակցություն»,- հայտարարեց Թևանյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին