Այն բանից հետո, երբ վերջերս երգչուհի Անահիտ Սիմոնյանն անվերջ պայքարի մեջ էր կայքերից մեկի հետ այն բանի համար, որ նրանք իբրև թե իր նկարները ենթարկել էին Photoshop-ի, այժմ էլ երգչուհի Սիլվա Հակոբյանն է մեղադրվում լուսանկարներից մեկում իր ցատկը Photoshop անելու մեջ:
Բանն այն է, որ երգչուհին օրերս մի լուսանկար էր տեղադրել իր ֆեյսբուքյան էջում և մակագրել.
«Ցատկ մի քանի անգամ և ցանկալի նկարը պատրաստ է..
Հ.Գ.Ֆոտոշոփի արդյունք չէ,ամեն ինչ իրական է...»:
Ընդամենը մի քանի րոպե և սոցիալական կայքում երգչուհուն հետևողներն անմիջապես սկսել էին արձագանքել` մեղադրելով նրան իրենց խաբելու մեջ:
Այդ առիթով այսօր Սիլվա Հակոբյանն արել է հետևյալ գրառումը` տեղադրելով նոր լուսանկար.
«Ի գիտություն բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են թե ես խաբեբա եմ՝ ասելով, որ նախորդ լուսանկարս ֆոտոշոփի արդյունք չէ: Շտապեմ տեղեկացնել, որ խաբելն իմ էության մեջ չի մտնում և ես ինքս էլ մեծ ջատագովն եմ չխաբելու:Այնպես որ, իմ ազգակիցներ ջան, խորհուրդ կտամ Ձեզ մի կողմ դնել ձեր պրոֆեսիոնալիզմը ֆոտոշոփ արված կամ չարված նկարների հարցում և մի փոքր թեթև մոտենալ իրադարձություններին:Ես ևս մեկ անգամ եմ վստահեցնում, որ նկարը ֆոտոշոփի արդյունք չէ, իսկ սա արդեն իմ բարեհաջող վայրեջքն է. հուսով եմ հիմա էլ չեք պնդի, որ հատակն ու շրջակա տեսարանը ֆոտոշոփ է արված, քանի որ ես այս տեսարանի մոտ ունեմ արված շատ լուսանկարներ, հետևաբար ունեմ նաև ապացույցներ...»
Ներկայացնում ենք երկու լուսանկարներն էլ և հետևությունները թողնում ենք ձեզ.