▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իդեալ համակարգ»-ում կրճատումներ ու աշխատավարձերի ուշացումնե՞ր են տեղի ունենում

Տարածված տեղեկությունների համաձայն «Իդեալ համակարգ» խանութ-սրահների ցանցում տեղի են ունենում աշխատողների կրճատումներ ու աշխատավարձերի ուշացում, որոնք պայմանավորված են  Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությամբ, ով, ըստ ասեկոսեների, խանութների ցանցի համասեփականատերն է և պաշտոնանկությունից հետո դադարեցրել է ցանցի նկատմամբ հովանավորությունը:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի («Իդեալ համակարգ»-ն այս  ՍՊԸ-ի մաս է կազմում) աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները և դրանք անիմաստ է համարում: «Տեղեկությունները ստույգ չեն. ընկերությունում ոչ մի ոչ նորմալ իրավիճակ չի տիրում, հստակ աշխատանքային միջավայր է»,-հավաստիացրել է  Տիգրան Գալստյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին