▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևի նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել

Թարմացված․ Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի դեմ մահափորձի թեման լարվածություն է առաջացրել Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում։

Թեպետ ադրբեջանական կողմը չի մեղադրում Իրանին ու ընդհանրապես չի խոսում մահափորձի մասին, բայց աննախադեպ հետապնդումներ են տեղի ունենում իրանամետ գործիչների շրջանում, Իրանի սահմանին զորքերին տագնապ է հայտարարվել։

Իրանն իր հերթին լայնածավալ ստուգումներ է իրականացնում հյուսիսային շրջաններում, որտեղ թուրքախոս պարսիկներ շատ կան և հիմնականում ադրբեջանաթուրքական ազդեցության տակ են»:

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մահափորձ է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ։

Ըստ իրանական աղբյուրի՝ Բաքվում երեկոյին մոտ ներքին անվտանգության ուժերը բերվել են համար մեկ պատրաստության վիճակի։ Ալիևի վիճակի մասին տեղեկություն չկա։

Թարմացված․ Ավելի ուշ Նաիրի Հոխիկյանը հետևյակ գրառումն է կատարել․

Իլհամ Ալիևի նկատմամբ մահափորձի թեմայով․

Ադրբեջանում ձերբակալություններ են տեղի ունենում Իրանի հետ կապ ունեցող մարդկանց շրջանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին