«Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի օրակարգում եղել են ԲԴԽ անդամի ընտրության, կանոնադրության փոփոխության և մի շարք այլ հարցեր:
«Ամուլսարի հարցը խմբակցության քննարկելիք հարց չէ, դա գտնվում է մասնագիտական ոլորտում: Դա խմբակցության որոշելու հարցը չի, դա կառավարության հարցն է, որը եթե եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանի ձերբակալության նպատակը հասարակությանն Ամուլսարի խնդրից շեղելն էր, Սիմոնյանն ասաց. «Ժպիտով եմ վերաբերվում դրան: Իմ համար էսօր շատ ավելի կարևոր ա Գագիկ Խաչատրյանի քրգործը, քան՝ Ամուլսարի գործը...»: