▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հազը քարոզարշավից ա, իրարից հեռու կանգնեք, ոտքով էլ չի կարելի բարևել․ Փաշինյանի շրջայցը

Արդեն տեղեկացրել ենք, որ մայրաքաղաքում շրջայցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտնելով դեղատներից մեկը, բժշկական դիմակ և ալկոգել ուզեց, որոնք չկային։ «Դիմակների հետ պրոբլեմ կա, սպիրտ չկա, ալկոգել չկա»,- ամփոփեց վարչապետը։

Շարունակելով շրջայցը, նա զրուցում էր քաղաքացիների հետ․ «ժողովուրդ ջան, լա՞վ եք, հո շատ խառնված չե՞ք»։ Բացասական պատասխան ստանալով՝ ասաց․ «Ես հիմա հասկանում եմ, որ մեր քաղաքացիներն արհամարհում են վիրուսը։ Կոսմետիկայի խանութն էլ է բաց։ Ես կարծում էի փակ կլինի․ այս աշխուժությունը լա՞վ է, թե՞ վատ․․․ Հոգեբանական առումով երևի լավ է»,- կարծիք հայտնեց վարչապետը՝ շարունակելով շրջայցը։

Հանդիպելով մեկ այլ խմբի՝ հարցրեց. «էս ինչի՞ եք այսքան շատ բան առել, մտավախություն ունե՞ք»: Ի պատասխան հնչեց, որ իրենք Լոս Անջելեսից են եկել, այստեղի խանութների առատությունից զարմացած են, իսկ շատ առևտուրը պայմանավորված է ընտանիքի մեծությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին