ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ինֆորմացիա չունի, թե 44–օրյա պատերազմի ժամանակ, հայկական կողմը քանի զոհ եւ գերեվարված ունի։
«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել, դա մեծ հանցագործությունէ ոչ միայն նրանց հանդեպ, ովքեր զոհվել են, անհայտ կորել են, գերության մեջ են, այլեւ ընդհանրապես, բոլոր ուսադիրավոր մարդկանց նկատմամբ։ Բայց ամբողջ խնդիրն այն է , որ վերջնական չիմանալուց բացի, սրանք ամեն ինչ կեղծում են։ Հիշում եք՝ Առողջապահության նախարարությունը մի թիվ էր ասում զոհվածների մասին, վարչապետ կոչեցյալը երկրորդ թիվն էր ասում, եւ հետո փորձում էին դզել–փչել»,– Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իր հեռախոսում կա փաստաթուղթ, որը վկայում է այս իշխանությունների «շանտղության» մասին։
«Զինվորների ապահովագրության հիմնադրամը՝ ապրիլին, Կառավարությանը զեկուցել է, որ անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես։ Արա, գոնե մարդավարի դուրս գան, ասեն՝ գիտեք, մենք չենք կարողացել պարզել հստակ թիվը, ինչ–որ չափով այս հիմնադրամը տիրապետում է, եւ այսպիսի թիվ է ասում։ Լավ, ո՞նց կարելի է այդ մարդկանց նկատմամբ այդպես վերաբերվել։ Հիշո՞ւմ եք, որ Ազգային ժողովում զոհվածների մասին խոսում էր պլյուս– մինուսով։ Բա դա ստորություն չի՞, զոհվածների մասին այդպես խոսելը։ Ադրբեջանը փակել էր զոհվածների մասին տվյալները, մենք քննադատում էինք Ադրբեջանին, հիմա սրանց ի՞նչ ասենք, սա է սրանց դեմքը։ Մեր վրդովմունքը տեղ հասցնելու միակ ձեւը՝ հունիսի 20–ի ընտրություններն են»,– ասել է Սերժ Սարգսյանը։
Ստորև՝ Սերժ Սարգսյանի կողմից տեսանյութում հիշատակված փաստաթուղթը
Դիտեք նաև՝