Իմ կարծիքով հիվանդանոցներում հատուկ մուննաթի քաստինգ են անց կացնում սպասարկող անձնակազմ ընտրելիս:
Մանավանդ վերելակավար ու մայրապետ (սանիտարկա) ....
Քանի առիթ է ասեմ , որ ես «շնորհակալությունս» միշտ վերջում եմ հայտնում , եթե իհարկե շնորհակալ եմ լինում:
Կարող ա շատերն են ինձ պես անում, ուշադիր եղեք այ սպասարկող անձնակազմ, օրվա ընթացքում մի ցույց տվեք ձեր դժգոհությունը, թե «Համոն փողը չի տվել...»
Սիրով սպասարկեք : Նամուսով ձեր գործն արեք, ի՞նչ կլինի:
Օրինակ վերելակից ամբողջ օրը օգտվում եմ ու եթե մուննաթի դիմակով են ինձ սպասարկում, ես հաստատ շնորհակալությունս գումարի տեսքով չեմ հայտնում: Իսկ եթե սիրով ու հաճելի վերաբերմունքով են անում իրենց գործը, օրվա վերջում բացի գումարից նաև տաք թեյ, թխվածք ու միրգ էլ կարող եմ տալ, որ ոնց ինձ ա հաճելի եղել, էնպես էլ իրենց լինի հաճելի:
Չնայած դժվար ա վերամբարձ բաներից խոսել, երբ իմանում ես, որ բուժքրոջ աշխատավարձը 48 հազար դրամ է կազմում ընդամենը:
Բա պիտի ուզի...Չուզելով անգամ` պիտի կողմնակի եկամուտի ակընկալիք ունենա, որովհետև 48 հազարով տուն չես պահի: Ոմանց մի անգամվա սրճարան այցելելու գումար ա դա.....
Ու վերելակավարն էլ` աստված գիտի թե ինչքան ա ստանում, եթե բուժքրոջ աշխատավարձը էդքան ցածր ա....
))))) Խորացել եմ ինչ որ: Բայց դե քանի խորացել եմ,բերեք հանելուկներ լուծենք; ինչ եք կարծում, ինչքա՞ն կստանա մայրապետը կամ վերելակ վարողը, եթե բուժքույրը 48 հազար է ստանում:
Մի շաբաթից նորից եմ գնալու հիվանդանոց: կիմանամ ամեն ինչ մանրամասն ու կտեսնենք, թե ով ա ճիշտ պատասխանել: