▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքում, ի դեպ, միայն բանտ չէր եղել, մնացած ամեն ինչը եղել էր. Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ վախենում այս տերմիններից: Իմ կյանքում, ի դեպ, միայն բանտ չէր եղել, մնացած ամեն ինչը եղել էր՝ պատերազմ, ընդհատակ, շատ բաներ`РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի նա արդյոք հաջորդ ընտրական ցիկլին:

«Եթե չնստեցնեն։ Ես չեմ վախենում այս տերմիններից: Իմ կյանքում, ի դեպ, միայն բանտ չէր եղել, մնացած ամեն ինչը եղել էր՝ պատերազմ, ընդհատակ, շատ բաներ: Կալանավորում չի եղել: Ընդհանրապես, ես անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Մենք պայքարելու ենք: Ես հիմա պատրաստ չեմ խոսելու ձեւաչափերի եւ այլնի մասին, բայց տեսնում եմ, որ մենք դեռ բավական հաջողությամբ կատարում ենք այն խնդիրը, որն այս փուլում կարելի է, հնարավոր է եւ պետք է իրականացնել»,- նշել է Քոչարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին