▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խախտելով հրադադարը՝ ադրբեջանական կողմը կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

ԱՀ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները. Արայիկ. . .

Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ

Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, 08:00-ին

ԱՄՆ և Ֆրանսիան պետք է աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին. Նիկոլ Փաշինյան

Թրամփը խոստացել է հեշտությամբ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

Այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը

Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին․ Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին

Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ

Աշխատանքային այցելություն ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքեր

Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով

Մենք հաղթում ենք ու հաղթելու ենք, որովհետև այլ տարբերակ չկա. Ռուդոլֆ Խառատյան

Պարզ չէ՝ որտե՞ղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը.վարչապետը՝ Ֆրանսիայի պատգամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան

Սահմանը պահող զինվորներն Արցախում՝ մարտերի արանքում մկրտվում են

«Դիմում եմ հարևան ադրբեջանցի ժողովրդին». Սերգեյ Դանիելյան

«Բանակն ու աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում». Արայիկ Հարությունյան

Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները. Արտակ Բեգլարյան

«Սա ի՞նչ մեծամտություն է». Լենա Նազարյան

Նորօրյա հերոսներ. ՊԲ-ն պարգևատրման արժանի զինծառայողների անուններ է հրապարակել

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 11 զինծառայողի անուն

Ո՞ւր է աշխարհը, երբ 29 օրից ավելի՝ Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո ամենաերկար պատերազմն է գնում

Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես

Վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին

Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել 18–ամյա հղի կնոջ Chrysler-ի ուղղությամբ

Եթե զինծառայողների հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են.. . .

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Հայերի ֆլեշմոբը Ֆլորենցիայում

Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը

Վաղ առավոտյան թարմ ապրանք․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով

«Այսօր Փարիզը կրկին հայկական էր». Արայիկ Հարությունյան

COVID-19-ի թեստի կեղծում՝ զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ահաբեկիչների թիրախի մասին

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց պաշտոնական քարտեզ

Անմահացած զինծառայողներից մեկը՝ Գոռ Թումանյանը, Կոնսերվատորիայի ուսանող էր

Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին

Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ, մենք ձեզ հպարտ, հաղթանակած հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

Ադրբեջանցիներն տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու. . .

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ

Մենք միշտ մեր լեռների պես կանգուն ու խաղաղ ենք եղել. Լևոն Թոքմաջյան

Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի. Ռուբեն Մաթևոսյան

Կտուգանվեն հակահամավարակային անվտանգության կանոնները խախտողները

ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արցախի ԱԳՆ հայտարարությունը` կրակը դադարեցնելու քայլերը խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի. . .

«Դուխներս լավ ա, 100 չէ 1000 ա». ՊԲ հերթական տեսանյութը առաջնագծից

Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել. զոհված զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մոր կոչը

Իմ Լեռնիկն է. Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր

Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց... միթե Նա է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղրազարյանը:

«Լեռնիկ Արեգի Վարդանյան, ծնված 1978 թվականին ...

Այսօր վաղ առավոտյան կասկածներս հաստատեցին Արցախից ... իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի իմ նախկին քարինտակցի աշակերտը, իսկ հետո՝ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտս ... Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը ...

Լեռնիկին վերջին անգամ 2016-ի ապրիլին էի տեսել, երբ կամավորականների գումարտակով համալրել էինք իրենց զորամասը։ Երբ տեղակայվեցինք իրենց զորամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտրված տեղանքում գտնվող զորամասում սահմանել էինք պահակային ծառայության մեր պահակակետերը։

Սահմանը մոտ էր ու մարտական գործողություններ էին գնում այդ ժամանակ, ամեն օր սպասելի էր հակառակորդի դիվերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ ավելացրել էինք պահակակետերը։

Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զորամաս՝ ամեն պահակակետում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կավահողային էր ու ամեն արգելակման ժամանակ սահում էր։ Մի քանի պահակակետեր դժվարությամբ անցնելով, հասնում է ամենավերջին պահակակետին, որտեղ պահակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու բարկացած ձայնով հարցնում է պահակայինին, թե ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։

Մթության միջից, որտեղ իմ դեմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսավորության մեջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ բարկացած խոսել, թե ինչ կարիք կար այդքան պահակակետեր տեղադրել։ Առաջանում եմ դեպի մեքենան, զննող հայացքով նայում է դեմքիս, մի պահ լռում ու հարցնում. «Ընկեր Եղիազարյա՞ն»։

Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու ամուր գրկախառնվում։ Ասում է՝ կներեք, չճանաչեցի։ Քանի որ հարգալից «Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպես իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակ չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, քանի որ զինվորական կոչումով ինձնից ավագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։

Այդպես գրկախառնված ու թևանցում իջանք զորամաս, իր սենյակում նստեցինք, թեյի սեղանի շուրջ մեկս մյուսից տեղեկացանք, վերհիշեցինք ավելի քան երկու տասնամյակ անցած համատեղ ժամանակաշրջանը, հիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունվեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարան՝ ընտրելով զինվորական ուղի ու հետո ջերմությամբ բաժանվեցինք։ Առավոտյան մեկնեց դիրքեր, իսկ մի օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպես էլ չհանդիպեցինք։ 2016-ից հետո ընդամենը 2 անգամ հեռախոսազանգ ենք ունեցել։

Իսկ հիմա ... Լեռնիկը չկա ... կինոժապավենի պես հիշում եմ իրեն 14 տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու ... կոկորդս սեղմվում է ...

Հանգչիր խաղաղությամբ, Ազգի Նվիրյալ Պաշտպան։

Կհանդիպենք մի օր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին