ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրոշոյի նոր հոլովակը՝ «Զոմա Զոման», բազմազանության ու առկա ենթամշակութային ներառականության լավագույն ագիտացիա է:
Կապույտ մազերը, «բակային» ենթամշակույթին հատուկ վարքագիծը, մարզահագուստների քանակը՝ որոշ դեպքերում համադրված ազգային տարազի արիբուտներով՝ ու այս ամենը համեմված ոչ ժողգործիքներով նվագակցվող գեղեցիկ ժողովրդական երգով, ոչ այլ ինչ են, քան անգույն կարծրատիպեր կոտրող հանգամանքներ:
Ինձ դուր եկավ, որովհետև արժևորեցի իրոնիան ու ռիսկը՝ նման ծանր ժամանակների համար, երբ գույնի առկայությունը մտահոգում է: Դեռ չգիտեմ, թե ոնց են սրան վերաբերում դարչնագույնները»: