Լուսավոր Հայաստան, ի՞նչ ասեմ Ձեզ: Առավոտվանից սև ու սպիտակ եք ասում: Այստեղ Իմ քայլից որևէ մեկը սև ու սպիտակի անուն չի տվել, իսկ դուք մնացել եք սև ու սպիտակի տակ, որովհետև չեք կարողանում մարսել, որովհետև 2018-ի մարտ-ապրիլին այդ ամենն ինքըստինքյան եղավ, եղան մարդիկ, ովքեր զոհողությունների գնալով վերականգնեցին Հայաստանի ժողովրդավարությունը և եղան մարդիկ, ովքեր դևի նման նստել էին իրենց գողացածի վրա և հրաժարվում էին հեռանալ: Այդպես ձևավորվեց սև ու սպիտակլը: Այսօր խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ հայտարարելով, որ Լուսավոր Հայաստանը դուրս մնաց լուսանցքից ու որևէ տեղ չի կարողանում գտնել իրեն:
«Ես հասկանում եմ, մոլորվել եք: Պարոն Գորգիսյանի վերջին հարցազրույցները սև ու սպիտակից էին տանում: Պարոն Գորգիսյան, այդքան ծանր եք տանում, ես Ձեզ համար նվեր ունեմ, թաշկինակ եմ բերել: Սա դրեք Ձեր բումերանգի կողքը, հենց ծանր է լինում, նորից փակեք ձեր քիթը, մի կերպ շնչեք, դիմացեք: Հայաստանում այլևս ժողովրդավարություն է, ետդարձ ճանապարհ չի լինելու, ընկերները չեն վերադառնալու, խոստացված պաշտոնները չեն լինելու: Իսկ Դուք, պարոն Մարուքյան, ոնցոր թե արդեն հավակնում եք «Ոչ»-ի շտաբի ղեկավարը դառնալուն»,-ասաց Պողոսյանը:


