▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ շրջապատից հեռացրի այն մարդկանց, ովքեր կեղծ ու չար են. Անիտա Հարությունյանն ամփոփում է 2019 թվականը

Դիտեք նաև՝

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը Asekose.am-ին պատմել է, թե ինչպես և ում հետ է դիմավորել 2020 թվականը:

Ինչպե՞ս դիմավորեցիք 2020 թվականը և ո՞ւմ հետ:

2020 թվականը դիմավորել եմ շատ բարձր տրամադրությամբ և ինձ շատ հարազատ մարդկանց ընկերակցությամբ: Ամեն տարի յուրովի եմ սպասում Ամանորին, քանի որ այն ինձ համար ուղղակի հրաշք է:

Նախորդ տարին Ձեզ համար բեղումնալի էր՝ տարբեր համագործակցություններ, ֆոտոշարքեր, առաջարկներ և այլն, կարելի է ասել, որ այն Ձեզ համար ստացված տարի էր:

Այո, տարին ինձ համար ստացված էր, քանի որ ես նույնիսկ չէի ակնկալում այն ամենն, ինչ ստացա այս տարուց: Բեղումնալի ու շահավետ տարի էր 2019 թվականը: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին ու ապրանքանիշերին ինձ վստահելու, մշտական համագործակցության համար: Հույս ունեմ, որ նույնը կասեմ նաև 2020 թվականի մասին:

/filemanager/uploads/2019/12/week-4/anita.jpg

Սովորաբար տարեվերջին մենք ամփոփում ենք  և վերհիշում անցած տարին, ազատում ենք մեզ այն ամենից, ինչն ավելորդ  է մեզ համար, ազատում ենք ավելորդ մարդկանցից ու սովորություններից: Հետաքրքիր է՝ Ձեր դեպքում ինչպե՞ս եղավ:

Իմ դեպքում ևս այդպես է: Ես ամփոփեցի իմ անցած տարին, իմ շրջապատից հեռացրի այն մարդկանց, ովքեր կեղծ ու չար են: Ազատեցի ինձ այն նեգատիվից, որը իմ շուրջն էր: Հասկացա, որ չպետք է մոտ ընդունել յուրաքանչյուրին և չպետք է թողնել, որ ամեն անարժան կայանա իմ շնորհիվ: 2020 թվականը ավելի հանգիստ ու խաղաղ եմ սկսել:

Հավատո՞ւմ եք Ձմեռ Պապիկի գոյությանը:

Իհարկե հավատում եմ, ես հավատում եմ, որ ինչ-որ տեղ գոյություն ունի այդ հրաշքն ու կախարդական հեքիաթը:

Ի՞նչ երազանք պահեցիք 00:00-ին:

Երազանք պահեցի, որ պահպանեմ այն ամենն, ինչ ունեմ, որ շարունակեմ առաջ գնալ նույն տեմպերով ու ուժով, որ ընտանիքիս միշտ առողջ ու երջանիկ տեսնեմ: Ես արդեն երկար ժամանակ է Աստծուն ոչ թե խնդրում եմ, այլ շնորհակալություն հայտնում այն ամենի համար, ինչ ունեմ:

Ի՞նչ նվերներ եք ստացել և ո՞րը կառանձնացնեք:

Նվերներս բազմաթիվ են, ոչ միայն մտերիմներիցս և ընկերներիցս, այլ նաև այն բոլոր ապրանքանիշերից, որոնց հետ ես աշխատել եմ: Կարող եմ առանձնացնել Victoria`s Secret-ի անմոռանալի ու տարբերվող նվերները, որոնք մեծ սիրով եմ օգտագործում:

Ո՞րն է Ձեզ համար Նոր Տարվա խորհրդանիշը:

Նոր Տարվա խորհրդանիշ  համարում եմ լույսերը , զարդարանքն ու իմ շքեղ տոնածառը:

Ի՞նչ սպասելիքներ ունեք 2020 թվականից:

Գիտեմ, որ այն երջանկության, սիրո ու առատության տարի է լինելու: Պատրաստվում եմ մեծ ու բուռն աշխատանքներ կատարել, կարելի է ասել՝ հավաքել եմ բոլոր ուժերս դրանց համար:
 

Եվ վերջում…

Վստահ եմ, որ առնետն անպայման կզարմացնի մեզանից յուրաքանչյուրին: 2020 թվականը մեզ հնարավորություն կտա երազանքներն իրականացնել: Նոր Տարում ամեն ինչ կսկսվի նոր, մաքուր էջից, որի վրա ազատ ենք պատկերելու մեր երազածը: Ժամանակն է առանց վերապահումների և լիարժեք գործել:



 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին