▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ տերն Աստված է, ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր. Վարդան Ղուկասյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերքեց, որ ինքը սպառնացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։  Վարդան Ղուկասյանը հավելեց, որ այդ հարցով իրեն ոչ ոք չի հարցաքննել. «Բայց ինչի պետք է հարցաքննեն: Ոնց ասենք, որ հասկանաք, որ էդպիսի բան չկա: Ես հենց հիմա պաշտոնապես հայտարարում եմ, եթե այդպիսի բան են ասել, թող իրավապահները գնան ստուգեն»:

Նա ընդգծեց, որ Նազելի Բաղդասարյանի ընտանիքին հողահատկացում է արել, խանութի տեղ է տվել. «Ինքը փոքր է, կալիբրները չի բռնում»,-ընդգծեց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ Ձեր տերն ո՞վ է՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն, ասաց. «Իմ տերն Աստված է, իսկ քո տերը, հավանական է, շատերն են: Ես միակ մարդկանցից եմ, որ տերեր չեն փնտրել մինչև էսօր, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում»:

Կարդացեք նաև՝Եթե Նարեկացին, Ներսես Շնորհալին մեղավոր են, ես ո՞վ եմ, որ մեղավոր չլինեմ. Վարդան Ղուկասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին