Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։

Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։
Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»:


