▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմացա, որ Շուշան Պետրոսյանը այժմ բոլոր երաժշտական ծրագրերից հանված է․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Երեկ «Երկիր Մեդիայով» լսեցի Աննա Իսրայելյանի հարցազրույցը երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:

Ինձ միշտ շատ դուր է եկել իր տեսակի մեջ եզակի երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Իմ կարծիքով անհաջող է քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանը:

Կրկին իմ կարծիքով այդ կարգի անհաջող քաղաքական գործիչներ շատ կան մեր երկրում, և նրանք կային նաև թե նախորդ, թե ներկա իշխանության մարմիններում:

Բայց երգչուհի Շուշան Պետրոսյանը մեկն է:

Երեկվա հարցազրույցից իմացա, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը այժմ պետական և համայնքային՝ Երևանի քաղաքապետարանի բոլոր երաժշտական ծրագրերից հանված է:

Անհավատալի է:

Անընդունելի:

Անհասկանալի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին