▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմքայլականները դեմ քվեարկեցին ռազմական դրությունը վերացնելու նախագծին

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ռազմական դրությունը վերացնելու նախագծի քննարկումից հետո «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հեղինակած նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկել էր քննարկումը հետաձգել մեկ շաբաթով՝ ժամանակ տալով Կառավարությանն ու ուժային կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները:

Ի հակադրություն Քոչարյանի խոսքին՝ Գորգիսյանն ասաց, որ իրենք կառավարությունից ոչ թե պահանջելու են մինչև վաղը՝ ԱԺ նիստին ներկայացնել կոնկրետ փաթեթներ, այլ՝ ժամկետներ, թե երբ կարող են ներկայացնել դրանք:

Այսպիսով, Իմքայլականները դեմ քվեարկեցին նախագծին, Քոչարյանի առաջարկն էլ՝ քննարկումը մեկ շաբաթով հետաձգելու մասին, հանձնաժողովում չքննարկվեց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին