▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԻՆՉ ԱՆԵԼ-2».Քաղաքական կուսակցությունների կոլեկտիվ մահը շատ-շատերի համար անսպասելի էր

Քաղաքական կուսակցությունների կոլեկտիվ մահը շատ-շատերի համար անսպասելի էր, մինչդեռ այն կարելի էր հաշվարկել: Յոթ տարի առաջ հրատարակած գրքիս այս հատվածից դա առավել քան բխում է՝

«Մեր երկրի վերջին 17-18 տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը կարծես թե լուծում չունեն մեր իրականության համար: Ժողովրդի պատմական անցյալով և հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բացասական դրսևորումների հանրագումարային ազդեցությունը հետզհետե աղավաղում է հանրային կյանքի նորանոր ոլորտներ, մարդը դառնում է էլ ավելի անպաշտպան, բարոյահոգեբանական վիճակը դառնում է առավել աղետալի: Այս ամենը շատերին դրդում է խոր անհուսության, և հաճախ կարելի է լսել ՙելք չկա՚ արտահատությունը:
Ելք, իսկապես, չկա, բայց դասական քաղաքագիտության տիրույթներում:
Ոչ ստանդարտ մեր իրողության լուծումը ևս ոչ ստանդարտ է: Այն գտնվում է բոլորովին այլ հարթության մեջ, դրան հասնելու համար այլ որակի (հմտությունների ունակ) Որոնողներ են հարկավոր»:

Հիմա նոր նախաձեռնություններ են ի հայտ եկել, որը ողջունելի է: Բայց եթե դրանք ԱՅՆ ոչ ստանդարտ լուծման դետալները չեն, ապա մեծ է հավանականությունը, որ վերջնարդյունքում կարժանանան կուսակցությունների ճակատագրին:

Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբու

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին