▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ արդյունք տվեց Սամվել Կարապետյանի բանակցությունները Ծառուկյանի և Սարգսյանի հետ. armlur.am

Տեղեկացրել էինք, որ, երեկ Երևան ժամանած, հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ 

armlur.am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին, երկար զրուցել նրա հետ, բացատրել, որ շատ հարցերում ոչ թե Ծառուկյանն է մեղավոր, այլ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-ՊԵտրոսյանը, որը գծագրել է ողջ սցենարը: Եվ լուրեր կան, որ սառույցը որոշ չափով կոտրվել է: Երկու օր առաջ սկսված գրոհը` ընդդեմ Ծառուկյանի, այս պահին դադարեցված է: Բոլորը սպասում են բանակցությունների ավարտին, որից հետո կա՛մ նոր թափով կսկսվի հարձակումը կա՛մ էլ պետական բոլոր օղակները կմոռանան Ծառուկյանի մասին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին