Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, գյումրեցիների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է շարժման մարզային այցելություններին` նշելով.
«Պարզվեց՝ մի պոռթկումով հարցը չի լուծվում, և դա նշանակում է՝ շարժումն իր դիրքորոշումները պետք է բացատրի ժողովրդին»։
Անդրադառնալով Ազատանում ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժեր» անվանելուն` Վազգեն Մանուկյանն ասաց․ «Հա ասել եմ։ Ինչ ասել եմ, ասել եմ»։