▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին». Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրեց կաշառք վերցնելու մեջ։


 

 

 

 

 

 

 

Համբարձումյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործով իրեն կանչել են հարցաքննության, քանի որ 2008թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ը 14 մլն դոլար 800 մլն դրամ է կանխիկացրել։ «Երբ մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել ու գումարներ ունեցել, նաև ինձ են կանչել: Ինձ հարցրել են՝ էսքան կանխիկացում եք արել, ինչի՞ համար: Ասել եմ, որ հենց 6 մլն-ն Արամ Հարությունյանի համար եմ արել:

 

 

 

 

 

 

 

 

Ասել են՝ իսկ Մայրապետյանի Սամվելին ինչո՞ւ եք 2 մլն դոլար փոխանցել: Ժամը 12:00-ից 18:00 մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ ու որոշել եմ՝ ինչո՞ւ չասել ու հայտարարել եմ, որ, այո, 2008-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ ու ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին»,- հայտարարել է գործարարը:

 

 

 

 

 

 

 

 

«Ցանկացած խոշոր գործարքի մասին տեղյակ էին և՛ նախագահը, և՛ վարչապետը», – ասաց Համբարձումյանը։ Նրա խոսքով` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է՝ գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։

 

 

 

 

 

 

 

 

Գործարարը նշեց, որ շուտով նոր գործեր կլինեն, որոնցում կհնչի նաև նախկին վարչապետ և ԵՏՀ գործող ղեկավար Տիգրան Սարգսյանի անունը։

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին