▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է պատմել Պեմզաշենի գործով ձերբակալված Վրույր Բարսեղյանն իրավապահներին. մանրամասներ հարցաքննությունից

Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին դաժան կերպով սպանության գործով ձերբակալվածները ի՞նչ են պատմել իրավապահներին:

ԱրմԼուր.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին քրեական գործով դեպքի մասին իրավապահներին ողջ եղելությունը պատմել է ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը: Նա նախաքննական մարմնում պատմել է, որ տուն է մտել գիշերը տան հիմնական դռնից եւ տան դուռը բաց է եղել: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել:

ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հաստատել է տեղեկությունը, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել: Ավելին՝ ըստ Վրույր Բարսեղյանի խոսքերի՝ նրանք իրենց գործողություները կատարելուց հետո տան հիմնական դռնից էլ դուրս են եկել ու հեռացել:

Ավելին՝ հայտի դարձավ, որ այս պահին քրեական վարույթով մյուս ձերբակալված անձը, որը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, հրաժարվում է ցուցմունք տալ եւ պատմել դեպքի մանրամասները: Ուշագրավ հանգամանք եւս՝ Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի եւ հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին