▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է քննարկել Արմեն Սարգսյանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Արդեն տեղեկացրել ենք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել ինչպես  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ  Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:

 

Կարդացեք նաև՝ 

Հանգուցալուծումը հեռու չէ. Փաշինյան-Սարգսյան հանդիպման մանրամասները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին