Մեկ մեկ ինձ թվում է, որ իշխանությունները ամեն օր նստում մտածում են, թե առավոտ ում կարելի է դժբախտացնել...
Հայը աշխատող ու հնարամիտ ազգ է, ու ես, որպես այն չափանիշներին համապատասխանող մարդ, մի օր որոշեցի հնարամիտ գտնվել ու ընտանիքիս կյանքը մի փոքր բարեկեցիկ դարձնել։ Մեր բարեկամի տանն էինք, երբ իմացանք, որ Ճապոնական մի սայթ կա, որի միջոցով կարելի է էժան ու որակյալ մեքենաներ պատվիրել։ Առաջին հայացքից մի քիչ անհավանական թվաց, բայց քանի որ բարեկամներս արդեն պատրաստվում էին վայելել պատվիրված մեքենան, ես էլ որշեցի միանալ խրախճանքին․ Երկար-բարակից անմիջապես անցնեմ բուն թեմային․ Մեքենան, որը հավանեցի, իմ համեստ հաշվարկներով արժենալու էր 4000 ԱՄՆ դոլար։ Արդեն մեկ ամիս է պատվիրել եմ և ամեն օր նույն կայքով հետևում եմ, թե ուր է հասել մեքենաս։ Մի քանի օր առաջ սակայն, ուրախությունս հօդս է ցնդում, երբ իմ պես սեփական մեքենան պատվիրած ընկերս հայտնում է, որ հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում արգելվելու է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը։ Պանիկայի մեջ սկսում եմ այս կողմ այն կողմ ընկնել, քանի որ ընկերս ինձ տեղեկացնում է, որ մեր իշխանությունները խոստացել են առաջիկա 5 տարիների համար Հայստանին ազատել այդ խնդրից։ Բայց ինչ նրանց խոստացածը, ինչ դռան ճռռոցը։ Հիշում եմ, որ դեռ ոչ վաղ անցյալում կիսամաշ անիվներ ձեռք բերելու համար մարդիկ հասնում էին Վրաստան, և մեր սիրելի իշխանությունները, հենց զգացին, որ դա վատ բիզնես չի, արգելեցին այդ անիվների ներմուծումը հարևան երկրից։ Արգելեցին որն է՝ տվեցին դրա մենաշնորհը իրենց մոտիկներից մեկին։ Հիմա վստահ եմ, որ շուտով իմ պես շատ-շատերը կանգնելու են փաստի առաջ։ Կամ ստիպված պիտի մեքենաները Վրաստանում վաճառենք, կամ էլ ներմուծելուց հետո ժամանակ կտան ղեկը ձախակողմյան փոխելու՝ հավանաբար իրենց կողմից վերահսկվող սերվիսներում և բնականաբար՝ հավելյալ վճարումներով։Հազիվ որոշել էինք չքավոր կարգավիճակից միջին դաս տեղափոխվել, բայց աչքները դա էլ ծակեց։ Հիմա կասեք մերոնք ինչ մեղք ունեն ԵՏՄ-ի պահանջն է։ Գուցե, բայց էդ դեպքում կարելի էր հույսով չանել ժողովրդին։ Պատկերացնում եք քանի քանիսներն են այս պահին, իմ պես սպասում բաղձալի մեքենաներին։ Ախր այ իշխանություն ձեր վարորդի, վարորդի, վարորդի մեքենան էլ մեր մեքենայից տասնապատիկ թանկ արժի, ինչի եք աչքներդ դրել մեր դրանգուլետների վրա․ Չէ որ լավ որից չի, որ մենք այդ ճանապարհով ենք մեքենա ձեռք բերում՝ այսինքն անգամ 100 դոլար ավել վճարելը մեր ուժերից վեր է։ Քանի որ ոչ մի պատկան մարմին այս պահին չի կարողանում մեզ կոնկրետ ասել, թե ինչ է սպասվում աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների պատվիրատուներին, միչև մեքենաս հասնի տեղ ես գուցո ինֆարկտ ստանամ։
Մեկ մեկ ինձ թվում է, որ իշխանությունները ամեն օր նստում մտածում են, թե առավոտ ում կարելի է դժբախտացնել...Հայը աշխատող ու հնարամիտ ազգ է, ու ես, որպես այն չափանիշներին համապատասխանող մարդ, մի օր որոշեցի հնարամիտ գտնվել ու ընտանիքիս կյանքը մի փոքր բարեկեցիկ դարձնել։ Մեր բարեկամի տանն էինք, երբ իմացանք, որ Ճապոնական մի սայթ կա, որի միջոցով կարելի է էժան ու որակյալ մեքենաներ պատվիրել։ Առաջին հայացքից մի քիչ անհավանական թվաց, բայց քանի որ բարեկամներս արդեն պատրաստվում էին վայելել պատվիրված մեքենան, ես էլ որշեցի միանալ խրախճանքին․ Երկար-բարակից անմիջապես անցնեմ բուն թեմային․ Մեքենան, որը հավանեցի, իմ համեստ հաշվարկներով արժենալու էր 4000 ԱՄՆ դոլար։ Արդեն մեկ ամիս է պատվիրել եմ և ամեն օր նույն կայքով հետևում եմ, թե ուր է հասել մեքենաս։ Մի քանի օր առաջ սակայն, ուրախությունս հօդս է ցնդում, երբ իմ պես սեփական մեքենան պատվիրած ընկերս հայտնում է, որ հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում արգելվելու է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը։ Պանիկայի մեջ սկսում եմ այս կողմ այն կողմ ընկնել, քանի որ ընկերս ինձ տեղեկացնում է, որ մեր իշխանությունները խոստացել են առաջիկա 5 տարիների համար Հայստանին ազատել այդ խնդրից։ Բայց ինչ նրանց խոստացածը, ինչ դռան ճռռոցը։
Հիշում եմ, որ դեռ ոչ վաղ անցյալում կիսամաշ անիվներ ձեռք բերելու համար մարդիկ հասնում էին Վրաստան, և մեր սիրելի իշխանությունները, հենց զգացին, որ դա վատ բիզնես չի, արգելեցին այդ անիվների ներմուծումը հարևան երկրից։ Արգելեցին որն է՝ տվեցին դրա մենաշնորհը իրենց մոտիկներից մեկին։ Հիմա վստահ եմ, որ շուտով իմ պես շատ-շատերը կանգնելու են փաստի առաջ։ Կամ ստիպված պիտի մեքենաները Վրաստանում վաճառենք, կամ էլ ներմուծելուց հետո ժամանակ կտան ղեկը ձախակողմյան փոխելու՝ հավանաբար իրենց կողմից վերահսկվող սերվիսներում և բնականաբար՝ հավելյալ վճարումներով։ Հազիվ որոշել էինք չքավոր կարգավիճակից միջին դաս տեղափոխվել, բայց աչքները դա էլ ծակեց։
Հիմա կասեք մերոնք ինչ մեղք ունեն ԵՏՄ-ի պահանջն է։ Գուցե, բայց էդ դեպքում կարելի էր հույսով չանել ժողովրդին։ Պատկերացնում եք քանի քանիսներն են այս պահին, իմ պես սպասում բաղձալի մեքենաներին։ Ախր այ իշխանություն ձեր վարորդի, վարորդի, վարորդի մեքենան էլ մեր մեքենայից տասնապատիկ թանկ արժի, ինչի եք աչքներդ դրել մեր դրանգուլետների վրա․ Չէ որ լավ որից չի, որ մենք այդ ճանապարհով ենք մեքենա ձեռք բերում՝ այսինքն անգամ 100 դոլար ավել վճարելը մեր ուժերից վեր է։ Քանի որ ոչ մի պատկան մարմին այս պահին չի կարողանում մեզ կոնկրետ ասել, թե ինչ է սպասվում աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների պատվիրատուներին, միչև մեքենաս հասնի տեղ ես գուցո ինֆարկտ ստանամ։
Վիկտոր Անանյան