▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է խոսել Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում

Ի՞նչ է խոսել Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում

Թարմացված․Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը, կրկին ցույց տալով վերջերս պատրաստած ՀՀ քարտեզի մակետը, կրկին հայտարարել է, որ դա է բոլորի ճանաչած Հայաստանի Հանրապետությունը։ «Կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ու ավարտվում այդ սահմանը:

Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին։ 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում:

Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին, բարձրացնում ենք այդ հարցը, իրենք էլ բարձրացնում են այն հարցը, և երբ մենք ուզում ենք այս քննարկումներու առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի էսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն, գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ։ Իրենք ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին։

Մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ՝ այդ քննարկումների ժամանակ բոլոր փաստարկները բերում ենք, և մեր փաստարկներն արդարացի են։

Թարմացված․ «Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։

Սա է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ պետք է գնանք այս հատվածներում Հայաստանի Հանրապոտության սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թարմացված․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպեսև նախորդ շաբաթ տեղի ունեցած իր ասուլիս ժամանակ խոստացել էր, այսօր այցելել է Տավուշի մարզ:
Ոսկեպարի մշակույթի տանը վերջինս հանդիպել է Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարների և բնակիչների հետ:

Տեղի բնակիչներից շատերը գոհ չեն հանդիպումից, ասում են` Փաշինյանը նշել է, եթե չհանձնի այդ 4 գյուղերը, Ադրբեջանը պատերազմ կսկսի, այն էլ՝ Թուրքիայի հետ միասին:

«24Նյուզ»-ը փորձել է կապ հաստատել վերոնշյալ համայնքապետերի հետ, հասկանալու՝ ի վերջո ի՞նչ են խոսել, քննարկել, սակայն վերջիններս միաբերան խուսափել են որևէ դիրքորոշում, կարծիք հայտնելուց:
Նրանցից ոմանք ասել են` ինչ խոսում են, իրենց դեմ է օգտագործվում, դրա համար բան չեն ասի:

Լրատվականի աղբյուրները հայտնում են, որ «վերևից» ուղիղ հրաման է իջեցվել` որևէ բան չասել: Զարմանալին այն է, որ Փաշինյանի իջեցրած հրահանգին են ենթարկվում նաև Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին