▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են պատմում ականատեսները Հերացու փողոցի պայթյունից. մանրամասներ

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 10.08-ին հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը (1960 թ. Թ. Հ.), ով նախ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, ապա այտեղից Ճառագայթային բժշկական և այրվածքաբանական կենտրոն: Տեղեկացանք, որ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

ArmLur.am-ի հետ զրույցում ականատեսները նշել են, որ հանկարծակի ուժեղ պայթյունի ձայն են լսել և մեքենան սկսել է այրվել. «Սկզբից շատ վախեցանք, մտածեցինք զոհեր կլինեն, բայց բարեբախտաբար  զոհեր չկան, մենակ վարորդին հիվանդանոց տեղափոխեցին, բայց ասացին, որ միայն այրվածքներ է ստացել»: 


img_3797

img_3807

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին