Արմավիրի մարզից երևան եկող ճանապարհին, Փարաքար գյուղի մոտ ոստիկանությունը «պոստ» է դրել և ուժեղացված ծառայություն է իրականացնում:
«Հրապարակ»-ն է գրում, նշելով, որ հերթապահ ոստիկաններից մեկն ասել է, որ զենք-զինամթերք են փնտրում և ինչ-որ տարօրինակ առարկաներ: Մերթ ընդ մերթ կանգնեցնում են մեքենաները, ստուգում են բեռնախցիկները և այլն:
Ոստիկանը նշել է, որ երեկ ևս նման միջոցառում իրականացվել է՝ չհիմնավորելով, թե ինչով է պայմանավորված այս օրերին նման ուժեղացված ծառայության իրականացումը:


