Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ լրագրողները չեն վազելու պատգամավորի հետևից, չեն գնալու դուռը բացեն, մտնեն պատգամավորի սենյակ։ Սիմոնյանի խոսքով դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ։ ԱԺ նախագահը նշել է, որ պետք է ԱԺ գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը կանոնակարգվի։

«Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք մաքսիմալ թափանցիկ, մեր ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում։ Սա ուղղակի անընդունելի է: Լրագրողների տեղաշարժի այս սահմանափակումները նրանց իրավունքների ոտնահարման դասական օրինակ է», - ասաց Թովմասյանը։
Դիտեք նաև՝


