▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գործ ունի անմակարդակ Արմենչիկը Հայաստանի ձայնը նախագծի ժյուրիում

Ընկերուհիս «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին է մասնակցում ու այսօր ինձ շատ զարմացնող մի բան պատմեց: Ասում է, որ նախագծի ժյուրին այս անգամ բառիս բուն իմաստով վերջն է ու ընկերուհիս լուրջ մտածում է մրցույթը լքելու մասին: Նրանում ընդգրկվել են մարդիկ, ովքեր մեղմ ասած մրցույթի ֆորմատի հետ քիչ կապ ունեն: Պարզվում է՝ այս անգամ ժյուրիում լինելու են ռոմանսների Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Արմենչիկը ու Քրիստինե Պեպելյանը: Լավ ամեն ինչ մի կերպ հասկացանք, բայց ինչպե՞ս կարելի է ամենաքյառթու ու անմակարդակ Արմենիչկին նման ֆորմատի նախագծի մեջ ընդգրկել: Թե՞ միջազգային այս նախագծի կանոնադրության մեջ գրված է, որ ժյուրիում միշտ ռաբիզ մեկը նստած պետք է լինի: Թաթայից շա՞տ ենք գոհ, հիմա էլ Արմենչի՞կ: Ինչ պետք է այս տղան սովորեցնի մասնակիցներին: Զզվել ենք ձեր կլկլոցներից էլ, ռաբիզից էլ, ներիր, ներիրներից էլ: Էս երկրում վերջը մի նորմալ, մակարդակով բան կկազմակերպվի՞, թե՞ չէ:

 

Գևորգ Ալեքսանյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին