▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գրքով է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը միացել ֆլեշմոբին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նույնպես միացել է Գիրք նվիրելու ֆլեշմոբին. երեխաներին է նվիրել «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր

#նվիրիր_գրադարանին

#Գիրք_ասեմ_կարդա

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր,  որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին եւ նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել ցանկացած մարդու՝ գիրք նվիրել:

Գրքերը կհանձնվեն Արարատի մարզի Արմաշի համայնքային գրադարան, քանի որ գրադարանը դրա կարիքը շատ ունի և  այս նախաձեռնությունը կոչված է տեղում ընթերցասրահ այցելությունը ակտիվացնելուն:

Նախարարի փոխանցած փաթեթներից 3-ը կհանձնվեն գրադարանին, մյուսները կբաժանվեն մարզի գյուղերի դպրոցներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին