▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար դժվար է լինել միայնակ մայր և տեսահոլովակ նկարահանելու ֆինանսներ ունենալ. Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը երկար դադարից հետո որոշել է երկրպագուների դատին հանձնել իր նոր երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ ճշտելու համար մանրամասները.

«Երկար դադարից հետո որոշեցի նոր, ռիթմիկ, սիրո մասին ստեղծագործությունով հանդես գալ և արածս գործը մինչև վերջ իր նպատակին հասցնել: Երգս ռիթմիկ է և ավելի մոտ է արտասահմանյան էստրադային: Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերի հեղինակը` Գրիգոր Կոկչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Այս անգամ փորձել եմ նորովի ներկայանալ. կերպարս լինելու է համարձակ, որը պարային բեմադրության հետ է կապված և տեսահոլովակի մեջ լինելու եմ այնպիսի հագուստով, որը որ պահանջում է համարձակ կերպարս: Տեսահոլովակի պրեմիերան կլինի ապրիլ ամսվա վերջին և կարծում եմ` այն բոլորին դուր կգա»:

Այն հարցին, որ ըստ որոշ ասեկոսեների` տեսահոլովակը բավականին ֆինանսական միջոցներ է պահանջել Լիլիթից, երգչուհին պատասխանեց.

«Նայած ում համար է դա մեծ ֆինասական խնդիր: Ինձ համար` այո, դժվար է. դժվար է լինել միայնակ կին, մեծացնել երեխա և այդ ամենին զուգահեռ նկարահանել տեսահոլովակ»:

Իսկ թե արդյո՞ք երգը համապատասխանում է երգչուհու այսօրվա հոգեվիճակին, Լիլիթը պատասխանեց.

«Ոչ, սակայն Աստված տա մի օր համապատասխանի»:

Լուսանկարը երգչուհու Instagram-ի էջից

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին