▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ իմաստ ունի էժան ավիատոմսեր գովազդել, երբ վիզաների հարցը լուծելն անհնար է դառնում

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն Հայաստանում գործող վիզաների աջակցման կենտրոնը կարգին փողեր է աշխատում, տարբեր անհատներից հետաքրքիր տեղեկություններ եմ ստանում այդ ընկերության մասին:

Պարզվում է, օրինակ, որ Իտալիայի վիզա ստանալու համար այս պահից արդեն փակ է այցելությունն ու փաստաթղթերի ընդունումը մինչև ապրիլի վերջ, իսկ եթե շուտ ես գնել էժան տոմս ու ստիպված ես գնալ վիզայի հետևից` պետք է օգտվես պրեմիում կոչվող ծառայությունից, որը լրացուցիչ 14հզ դրամի կարգի գումար է ենթագրում, այսինքն` 35 Եվրո, գումարած 12 000, դրանց էլ գումարած 14000 դրամ:
Ստացվում է, որ այս կենտրոնն ի վիճակի չէ աշխատակիցների թիվ ավելացնել ու նորմալ պայմաններ ապահովել ՀՀ քաղաքացիների համար: Լավ, եթե խնդիրն այս ընկերությունը չէ, այլ դեսպանատունն է, ապա ի՞նչ իմաստ ունի էժան ավիատոմսեր գովազդել, երբ ֆիզիկապես վիզաների հարցը լուծելն անհնար է դառնում: Կարելի է չէ՞ նորմալ կազմակերպել ամեն բան ու բանակցել կողմերի հետ, հոմ միայն «սուբսիդավորվող» էժան տոմսերով չէ:

Նախ ՀՀ քաղաքացիներին բացատրեք, թե ինչու է վիզայի համար դիմելիս գործում միջնորդ կազմակերպություն, ում է այն պատկանում, ում բիզնեսն է դա, մյուսը, թե ինչու նրանք չենք կարողանում այդ ծավալների տակից դուրս գալ: Եթե կարելի է յարխուշտայի փառատոնի հարցը դարձնել քննարկման առարկա անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ, ապա այս հարցը միանշանակ պետք է քննարկվի նրա ղեկավարությամբ, խոսքը հազարավոր մարդկանց ու միլիոնավոր դոլարների մասին է, որը գնում է ինչ որ անհատի կամ անհատների:

Դեռևս ենթադրություններ չեմ անի ու որոշ ժամանակ կսպասեմ իշխանությունների արձագանքին, միայն դրանից հետո ինձ համար որոշ ցավոտ եզրահանգումներ կանեմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին