▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ կա Սամվել Կարապետյանի և Ռուսաստանի ՆԳ նախարարի որդու միջև

newsbook.am-ը գրում է. ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի որդին խոշոր բիզնեսմեն է: Պարզվել է, որ նրա մասնակցությամբ ակտիվները գնահատվել են մոտ 500 մլն դոլար. այս մասին հայտնել է Newsru-ն: Նախագծերից մի քանիսը անմիջականորեն կապված են գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Աղբյուրի հաղորդմամբ՝ 32-ամյա Ալեքսանդր Կոլոկոլցևը «Ստինկոմ» դեվելոփերական ընկերության հիմնադիր հայազգի գործարար, բարեգործ Գենադի Ստեփանյանի որդուն՝ Դավիթ Ստեփանյանին պատկանող «Ստենա» ընկերության գործընկերն է:

«Ստիկոմ» խմբի ամենահայտնի նախագիծը Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնն է, որը կառուցվել է Սամվել Կարապետյանի գլխավորած «Տաշիր» խմբի հետ համատեղ: Գլխավոր դատախազի որդու՝ Արտյոմ Չայկայի հետ «Ստինկոմ»-ը կապվել է հենց «Տաշիր» խմբի միջոցով, որը համագործակցում է կրտսեր Չայկային պատկանող «Գեորեսուրս» ընկերության հետ: «Ведомости» պարբերականի տեղեկություններով՝ 2011 թվականին Ստեփանյանի աշխատասենյակում հետախուզություն է իրականացվել: Այդ ժամանակաշրջանում Մոսկվայի ՆԳՆ-ն քննում էր Հարավային օկրուգի պրեֆեկտ Յուրի Բուլանովի սպանությունը, ով հետագայում մեղադրվել էր խոշոր գումարների ապօրինի իրացման մեջ: Տեղեկություն կար, որ գումարների իրացումն իրականացվել էր «Երևան պլազա» առևտրի կենտրոնի հաշվապահության միջոցով: Արդյունքում, սակայն, այս տեղեկությունները հերքվել էին, գործով զբաղվող քննիչին հեռացրել էին աշխատանքից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին