▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի «ՄՏՍ Հայաստան»-ի հավանական գնորդը խաղադրույքային ընկերության հետ

Մամուլը գրել էր, որ հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։

Միաժամանակ նշվում էր, որ «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ «ՄՏՍ Հայաստան»-ի  գնման շուրջ բանակցություններում ակտիվ և գլխավոր դերակատարը «Հայբիզնեսբանկ»-ի օտարերկրացի սեփականատերն է՝  ռուսական ծագմամբ ԱՄՆ քաղաքացի։  

Փորձեցինք տեղեկությունների հայթայթել․ մեզ ասացին, որ  «Հայբիզնեսբանկ»-ը  «նույն խումբը» գնել է 2021 թվականի դեկտեմբերին և որ  այդ ժամանակ իբրև գնորդ հանդես է եկել Շվեյցարիայում գրանցված «ՄՖՄ Գլոբալ Ինվեստ/«МФМ Глобал Инвест»-ը։

Ըստ ասեկոսեների, բանկի գնման պատճառներից մեկը եղել են բաժնետերերի մեծ ավանդները՝ կապված  1XBet խաղադրույքների ընկերության հետ։

Ըստ ռուսական մամուլի՝ 1XBet ընկերությունների խմբի սեփականատերերն են Ռոման Սեմյոխինը, Դմիտրի Կազորինը և Սերգեյ Կարշկովը, որոնց առնչությամբ 2020 թ․-ին ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել․ նշվում է, որ նրանք միջազգային հետախուզման մեջ են եղել։ 

Ըստ շրջանառվող տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնությունում գործը, իբր, «փակվել» է այն բանից հետո, երբ 1XBet-ը դարձել է «Դինամո» ֆուտբոլային ակումբի հովանավորը։ 

Նշվում է նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, 1Xbet-ը Ուկրաինայում սկանդալի մեջ է հայտնվել, երբ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում՝  2022 թ․ ապրիլի 1-ին, Ուկրաինայի մոլախաղերի և վիճակախաղերի կարգավորման հանձնաժողովը խաղադրույքների արտադրության լիցենզիաներ է տրամադրել «Твоя компания беттинга» ընկերությանը:

Ընկերությունը նախատեսում էր գործել «1ХВЕТ» ապրանքանիշի ներքո, սակայն որոշ ժամանակ անց լիցենզիան չեղարկվել է՝ իբր  ընկերության հիմնադիրների ազգության հետ կապված սկանդալի պատճառով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին