Իսկ հիմա, պարզապես, ուզում եմ ասել հետևյալը.
Սիրտս կտոր-կտոր է լինում ՀԱԿ-ի տղաներին ազատազրկման ենթարկելու պատճառով, բայց մի կողմից էլ հասկանում եմ, որ միգուցե թքած ունեք իմ սրտի վրա... էլի մեղադրելու չէ... քաղաքական պրոցեսներն են մեղավոր...Եթե պատիվ ունենայի հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, ապա կասեի` Պարոնայք, Ձեր քաղաքական պրոցեսների պատճառով ստեղծել եք մի մեքենա, որը խժռում է մեզ և խժռելու է բոլորիս...Իսկ բոլորի մեջ մտնում են ԲՈԼՈՐԸ...Ինչու՞ եք բոլորիս աչքի առաջ խաչում ազատասեր այդ տեսակին..ինչու՞ եք կոտրում նրանց ապագան, երազանքները, սերը, նոր տարին, ճերմակ ձյունը, որը շատ սիրուն է լինում Երևանում, գարունը` կանաչ... ինչու՞... Չէ՞ որ դուք էլ ունեք զգացմունքներ..մի հատ վեր դասեք Ձեր զգացմունքները Ձեզնից...Եթե պատասխանը լինի ` այդպես է պետք , ապա ՀԱԿ-ի տղաներին կասեմ` ՏՂԵՐՔ, ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԲԱՆՏ..ԵՎ ԿՐԵՔ ՁԵՐ ՊԱՏԻԺԸ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ...ԴԱ ՁԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է... իսկ ես կփորձեմ ծիծաղել և ծիծաղեցնել ...