▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ է կատարվում քաղաքում. Թեհմինա Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել

Երևանի ավագանու «Լույս» խմբագրության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է

«Քանի դեռ արտակարգ դրության ռեժիմում ենք գտնվում ու, կարելի է ասել, ամենաթողություն է, քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները,քանդուքարափն ու անհայտ ծագման շինարարությունները։

Առաջին մասում Հրազդանի կիրճում տեղի ունեցող արիշվերիշն է, հաջորդիվ Նորքի 1-ին զանգվածինը։ Երկու տեղում էլ ծառահատում է իրականացվել։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, այն էլ այս իրավիճակում։ Չնայած՝ պատեհ պահ է և հարմար իրավիճակ և բնությունը ոչնչացնելու, և ծածկադմփոց անելու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին