▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պետք է անել օդային տագնապի ժամանակ․ ցուցումներ ԱԻՆ ներկայացուցչից

Արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը կառավարությունում հրավիրված ճեպազրույցին հիշեցնում է, թե ի՞նչ պետք է անեն քաղաքացիները օդային տագնապի դեպքում։

«Եթե տանն եք գտնվում, ապա հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցրեք ձեզ հետ առաջին անհրաժեշտության իրեր, որոշակի քանակությամբ սնունդ, ջուր և փաստաթղթեր։ Հագնվեք, հագցրեք ձեր զավակներին ու ծերերին և առանց խուճապի մատնվելու ուղևորվեք դեպի մերձակա պաշտպանական կառույցներ։

Եթե օդային տագնապ է հայտարարվում, և քաղաքացին գտնվում է դրսում, արագ, առանց խուճապի, որոշում է ամենաապահով տարածքը, կամ եթե մոտակայքում կան պաշտպանական կառույցներ՝ ուղևորվում այնտեղ։

Եթե գտնվում եք տրանսպորտային միջոցում, չեք խոչընդոտում վարորդի աշխատանքը, տրանսպորտը անվտանգ կանգնեցնելուց հետո դուրս եք գալիս տրանսպորտային միջոցից և հնարավորինս ամենակարճ ճանապարհով ուղևորվում մոտակա պաշտպանական կառույցներ։

Եթե գտնվում եք աշխատավայրում կամ հանրային տարածքում, հետևեք  հաղորդագրություններին, եթե չկան այդպիսի հաղորդագրություններ, առանց խուճապի մատնվելու դուրս եկեք այդ տարածքից և ուղևորվեք մերձակա պաշպանական կառույցներ։

Եթե գտնվում եք արդյունաբերական ձեռնարկություններում, ապա առաջնորդվեք այդ ձեռնարկություններում սահմանված կանոնակարգերին։ Կենսաապահովման համակարգերն անջատեք, եթե կան տեխնոլոգիական գծեր, որոնք հնարավոր չէ անջատել, բերեք անվտանգ աշխատանքային ռեժիմի և լքեք արդյունաբերական տարածքները։

Պաշտպանական կառույցներ են՝ նկուղները, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը, ստորգետյա ավտոկայանատեղիները և ստորգետնյա այլ կառույցներ։ Իսկ եթե գտնվում եք բնակավայրերից դուրս, օգտագործեք տեղանքի առանձնահատկությունները, դրանք կարող են լինել ջրատարները, խորշերը և այլն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին