▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ թվում էր՝ Ալիևն է հայերեն արտահայտվում՝ Նիկոլի կերպարանքն ընդունած. Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանն ադեկվատ չէ, իրավիճակին չի էլ տիրապետում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, իշխանության մեջ եղած շատ մարդիկ դեռ չեն գիտակցել, թե ինչպիսի կազմակերպված հանցագործության մասին է խոսքը, դեռ վերաիմաստավորման փուլում են:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի  տված հարցազրույցին:

«Նա ադեկվատ չէ, իրավիճակին չի էլ տիրապետում,  նրա համար ամեն ինչ խպպտտվում է սոսնցված իր աթոռի շուրջը: Անիմաստ է նրան լսելը, որեւէ ողջամիտ խոսք ընկալելը: Նա ինչ խոսել է, հակառակն է արել, ստել է խաբել է, պարտության է մատնել Հայաստանն ու Արցախը: Էդքանից հետո իրեն լսում ենք, որ ի՞նչ անենք: Երբ ես երեկ լսում էի, ինձ թվում էր, որ Իլհամ Ալիևն է հայերեն արտահայտվում Նիկոլի կերպարանքն ստացած:Ինչ խոսում էր՝ Ադրբեջանի շահերից էր խոսում: Նա ուզում է հայ ժողովրդին խաբել, թե իբր եթե հողերը չհանձնեինք, պատերազմ էր սկսվելու: Բա դու ինչի՞ համար ես»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին