▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության. լրատվամիջոցի ղեկավար

Կոնստանտին Տեր-Նակալյանին, ով ԲլոգՆյուզ լրատվական կայքի ղեկավարն է, ԱԱԾ քննչական դեպարտամենտը հրավիրել է հարցաքննության, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Տեր-Նակալյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա գրել է. «Մենք ապրում ենք Նոր Հայաստանում...

... որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի...

... որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում...

... որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուկյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում...

 

 

 

 

 

 

 

 

 

... որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով...

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:

Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում:

Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին