▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ խնդիր ունի Վահագն Ալեքսանյանն ու ինչպե՞ս պետք է այն լուծել․․․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ—ական Վահագն Ալեքսանյանը, դիմելով ԿԿՀ-ի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին, նշել է, թե իր համար խնդիր է, երբ վերջինս բարեվարքության մասին եզրակացություններում զետեղել է Asekose.am կայքից հոդվածներ։ Վահագն Ալեքսանյանը նաև նշել է․ «ախր դրանք լրատվական չեն, դրանք չգիտեմ էլ՝ ինչ են․․․ »։

Asekose.am-ը շնորհակալություն է հայտնում  Վահագն Ալեքսանյանին ծիծաղի ու բարձր տրամադրության այսօրվա չափաբաժինն ապահովելու համար։ Մենք  նպատակ չունենք անդրադառնալ նրա խոսքին,  սակայն, քանցի , ինչպես ինքն է նշում՝ խնդիր ունի, փորձենք լուծել այդ խնդիրը և ՔՊ-ական պատգամավորին հիշեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Asekose.am-ին՝ 2016-ին, որ վարում էր բանաստեղծ Արմեն Շեկոյանը։

Ժամանակները փոխվել են, բայց մենք չենք փոխվել և «լրատվականի» մասին սահմանումներն էլ նույնն են և «ալեքսանյանական» մեկնաբանության կարիքը չունեն։

Ի դեպ, Վահագն Ալեքսանյանին կարող ենք հիշեցնել նաև 2018-ից հետո  Asekose.am-ի հարցազրույցները՝ Արարատ Միրզոյանի, Վահագն Խաչատուրյանի   և էլի շատ-շատերի հետ, բայց արժե հատկապես հիշեցնել Asekose.am-ին Թագուհի Ղազարյանի հարցազրույցը, ով նույն մտքերն է արտահայտել երեկ՝ կրկին դիմելով ԿԿՀ-ի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին։ 

Կարծում ենք մեր պատասխանում պահեցինք բարեկրթությունը՝ ներկայացնելով միայն փաստեր՝ asekose.am-ացավ կպածներին։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին