Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին զանգահարել է մի քաղաքացի, որը ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան եւ սպառնալիքներ հնչեցրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարեն Քոչարյանը։
«Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով եւ իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»,- գրել է նա։


