▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ է հանգեցնում ԲՀԿ-ում առաջացած ճգնաժամը

Վերջին ներքաղաքական սրընթաց զարգացումների արդյունքում եռյակը ուղղակի փլուզվեց: Հետաքրքիր է, եթե առաջ ընդդիմադիր դաշտում միկողմից գործում էր եռյակը' որպես հիմնական ընդդիմադիր ձևաչափ, իսկ մյուս կողմից առկա էին մի շարք մարգինալ ուժեր, ապա ներկայիս զարգացումների արդյունքում եռյակի ուժերը' «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և մասնավորապես ԲՀԿ-ն, ևս մարգինալացվում են:
ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի' քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ն ամեն օր լքում են կուսակցության բազմաթիվ անդամներ: Գնալով ԲՀԿ-ում ստեղծված ճգնաժամը ավելի է խորանում, կուսակցությունը գլորվում է դեպի մարգինալների շարքը' անորոշություն ստեղծելով այլ քաղաքական ուժերի' հատկապես ՀԱԿ-ի հետ համագործակցության հեռանկարի շուրջ:

Խնդիրը նրանում է, որ կարճաժամկետ հեռանկարում այլ ուժերի կողմից համագործակցությունը ԲՀԿ-ի հետ կարող է ազդել նաև այդ ուժերի վրա, քանի որ ԲՀԿ-ի նկատմամբ առաջացել է քաղաքական վստահության դիֆիցիտ, իսկ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ժողովրդի կողմից վստահության նվազման է բերելու նաև համագործակցող քաղաքական միավորի համար: Այսինքն' մարդկանց կողմից լուրջ չի ընկալվի այն ուժը, որը համագործակցում է այսպիսի վիճակում գտնվող ԲՀԿ-ի հետ:

Այնպես որ ընդդիմադիր հարթակում քաղաքական նոր կոնյուկտուրայի ձևավորումը երկարաժամկետ հեռանկարի հարց է: Ընդդիմադիր ուժերը դեռևս չեն մարսել տեղի ունեցածը, իսկ հետևանքները հաղթահարելու և ոտքի կանգնելու համար ժամանակ է անհրաժեշտ:

 

Նարեկ Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին