Մայր Հայաստան շարժման անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառմամբ․ «Երեկ, Երեւանի ավագանու նիստը վարող Տ. Ավինյանը ասում էր, որ բոյկոտը չի կայացել։ Բա եթե չի կայացել ու ուղեւորները վճարում են, ինչի՞ եք հանել Քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները` թողել են իրենց աշխատանքային պարտականությունները ու ընկել են մարդկանց գրպանների գումարը հաշվելուն։ Արդյո՞ք էս չինովնիկների աշխատանքային լիազորությունների մեջ է մտնում ուղևորներին վիրավորելը, տուգանելը և վճարել պարտադրելը։ Բոյկոտը շարունակվում է , այն ընթացքի մեջ է»։
***
«Ավագանու երեկվա նիստից հետո ավտոբուսներում մասսայական մասշտաբով հայտնվել են մարդիկ, ովքեր կամ հանրային պահպանության ծառայությունից են, կամ այլ վարչությունների աշխատակիցներ են»,- ՄԻՊ Անահիտ Մանասյանին հայտնեց ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը։ |
***
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ |