Ինչի՞ց հետ չի կանգնելու Գագիկ Ծառուկյանը, իսկ իրեն ո՞վ է խանգարում պայքարել. Թող քրեական գործը շարունակվի, իսկ եթե քաղաքական առումով ճիշտ է համարում պայքարելը, թող պայքարի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը`անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, թե այս անգամ մինչև վերջ է գնալու:
«Քրեական գործը թող շարունակվի, ինքը քաղաքական առումով եթե գտնում է, որ ճիշտ է՝ պայքարի, թող պայքարի, դա իր խնդիրն է: Կրկնում եմ՝ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան Ծառուկյանը այգում, նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում, հայտարարություններ է արել իշխանության 100 տոկոս փոփոխության հետ կապված: Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են: Այն փաստաթուղթը, որ երեկ շրջանառության մեջ է հայտնվել, դա, իմ ունեցած տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ և մեկ այլ քրեական գործի շրջանակներում է այն ի հայտ եկել, այլ ոչ պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող գործի»,- նշեց Սիմոնյանը:
Կարդացեք նաև՝
Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում՝ բազմաթիվ անգամ․ Ալեն Սիմոնյան