▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է տարիներ անց Երևանում միավորել Սոնային և Մանոլոյին

 

Տարիներ առաջ  երգչուհի Սոնան երկրպագուների դատին էր հանձնել իսպանական ոճով երգն ու տեսահոլովակը՝ Manolo Gipsy Gitanes աշխարհահռչակ խմբի հետ։ "Luna en el Anima" երգն այնքան էր սիրվել, որ Սոնայի և Մանոլոյի համագործակցությունն ունեցել էր շարունակություն: Նրանք համատեղ ներկայացրել էին "Baila Soledad" տեսահոլովակը:

Տարիներ անց` 2019 թ.-ի նոյեմբերի 16-ինՍոնան և Մանոլոն կրկին համախմբվել են՝ միասին Հայաստանում ելույթ ունենալու համար:

«Սոնան իսկական կրակ է, իսկ նրա և Մանոլոյի զուգերգն առ այսօր մեծ պահանջարկ ունի: Նման մեծ էներգետիկայով արտիստները մոտ 1.5 ժամ ելույթ են ունենալու և, բնականաբար, իրենց էներգետիկան են փոխանցելու»,- Asekose.am-ի հետ զրույցում նշել է Լիլիթ Գալստյանը, ով Arm Cocktail Festival-ի տնօրեն, կազմակերպիչն է:

Նշենք, որ Սոնայի և Մանոլոյի ելույթը նախատեսված է  «Dvin Music Hall»-ում հենց այդ փառատոնի շրջանակում:

Հավելենք նաև, որ նոյեմբերի 16-ին կայանայիք Arm Cocktail Festival-ն առաջին  անգամ է անցկացվում, սակայն արդեն հասցրել է հետաքրքրություն առաջացնել ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Նպատակը Հայաստանում ալկո-մշակույթի ձևավորումն է, որպեսզի մարդիկ սովորեն, թե ինչպես պետք է խմիչքները գրագետ օգտագործել: Հաղթողը ստանալու  է  500.000 դրամ պարգևավավճար և  «Տարվա լավագույն բար» կոչման սերտիֆիկատին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին