Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նա այդ մասին տեղեկացրել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրելով. «Հարգելի՛ պարոն Մարգարյան, տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից, պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»:
Առաջին հայացքից, թվում է, ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, սակայն իրավաբանների շրջանում այս դիմումն իրարամերժ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դեպքում էլ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները չեն վերականգնվում:
Շարունակությունը՝ այստեղ