ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուզբեկստանին և Տաջիկստանին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ տեղադրելով հղումը։
«Հիշեցնենք, որ Տաջիկստանն, ինչպես Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է։ Մի կողմ թողնենք ԱՄՆ-ի շահերը։ Հարցն այլ հարթության մեջ է։ Հայ գործակալները կոկորդ են պատռում, թե իբր ԱՄՆ-ը զենք չի վաճառում Հայաստանին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այսինքն ԱՄՆ-ի թշնամի երկիր։
Ոչ, ա՛յ տխմարներ, ավելի ստույգ՝ ծախվածներ, ԱՄՆ-ը Հայաստանին զենք չի վաճառում, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Թուրքիան ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցը»,- հավելել է նա։