«Աննա Հակոբյանն իր երկու դուստրերի հետ է մեկնել Մոսկվա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա եղբայրը՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հերքելով այն տարածված տեղեկությունները, թե Մոսկվա է մեկնել նաև Փաշինյանների որդին՝ Աշոտ Փաշինյանը:
Այն հարցին, թե ինչու է Աննա Հակոբյանը մեկնել Մոսկվա, Հրաչյա Հակոբյանն ասաց՝ մասնավոր այցով.
«Որևէ քաղաքացիության կամ տուն ձեռք բերելու հարց չկա ու չի կարող լինել»,-նշեց Հակոբյանը՝ ծիծաղելի համարելով տուն գնելու մասին շրջանառվող լուրերը.
«Տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէր, որ պետք է հասներ Մոսկվա: Դա եղել է մասնավոր այց, մնացած հարցերով կարող եք դիմել Աննա Հակոբյանին ու ստանալ պատասխաններ»:
Կարդացեք նաև՝ Ինչպես է Աննա Հակոբյանը մուտք գործել ՌԴ, եթե այդ երկիր օտարերկրացիների մուտքն արգելվում է